00:00:00

Մենք դեռ երկար ժամանակ դիմակ կկրենք. Վրաստանի առողջապահության փոխնախարար

19:49, 08 հուլիս 2021 Հասարակություն

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն իսկապես ուշադրություն է պահանջում, այս շաբաթ գրանցվում է կորոնավիրուսով վարակման 1000-ական դեպք, ինչը, իհարկե, ուշադրության արժանի է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է Грузия Онлайн կայքը:
Նրա խոսքով, եթե պատվաստումն արագ չտարածվի և չպահպանվեն կանոնները, ապա ենթադրյալ նոր շտամների հետ կապված ռիսկերը բարձր կլինեն: «Համաճարակաբանական իրավիճակն իսկապես ուշադրություն է պահանջում, այս շաբաթ գրանցվում է 1000-ական դեպք, ինչը, իհարկե, ուշադրության կարիք ունի: Մենք երկար ժամանակ չենք կարողանա հրաժարվել դիմակ կրելուց: Մենք բոլորս պետք է դա հասկանանք և հետևենք կանոններին: Մեկ այլ լուծում է պատվաստումների ծրագրի արագ իրականացումը: Եթե պատվաստումները արագ չտարածվեն, և մենք չպահպանենք կանոնները, առաջացող նոր շտամների դեպքում ռիսկերը բարձր են»,-հայտարարել է Գաբունիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր