00:00:00

«Վիեննայի բանակցությունները չեն փոխի Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը»․ Սիրիայում Իրանի դեսպան

18:39, 08 հուլիս 2021 Հասարակություն

Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Վիեննայում Իրանի և Արևմուտքի միջև ընթացող բանակցությունները վերաբերում են միայն միջուկային խնդրին և չեն ազդի տարածաշրջանում և դիմադրության ամբողջ առանցքի շուրջ Իրանի հետևողական քաղաքականության վրա, գրում է Tehran Times թերթը։ Սիրիայում իսլամական պետության դեսպանը Al Ahed թերթին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ ինչպիսին էլ լինի Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնմանն ուղղված բանակցությունների արդյունքը, այն չի կարող ազդել տարածաշրջանում Իրանի վարած հետևողական քաղաքականության վրա։ Վիեննայի միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը, որն ուղղված է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնմանը, ավարտվել է ավելի քան երկու շաբաթ առաջ, սակայն որոշ առանցքային խնդիրներ դեռևս չեն լուծվել։ Իրանի գլխավոր բանակցող Սեյյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ պետք է «լուրջ որոշումներ» ընդունվեն՝ գործարքի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի պատրաստակամությունը վերականգնելու համար։ Նա նշել է, որ այս ուղղությամբ լուրջ որոշումները պետք է ընդունվեն բանակցության կողմ հանդիսացող պետություններում` բանակցությունների կողմերին կոչ անելով Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման նպատակով լրջորեն, իրատեսորեն և վճռականորեն ընդունել անհրաժեշտ նախաձեռնությունները։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն նշել է, որ Իրանի պատվիրակությունը ձգտում է հնարավորինս շուտ ավարտել բանակցություններն ու վերացնել իրանցի ժողովրդի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: «Ինչպես բազմիցս ասվել է, մենք համաձայնության գալու հարցում չենք շտապում, սակայն թույլ չենք տա, որ բանակցությունները դանդաղեն ու ձգձգվեն», - ասել է Խաթիբզադեն։ Ակնկալվում էր, որ Վիեննայի բանակցությունները կվերսկսվեին այս շաբաթ, սակայն այն բանից հետո, երբ Իրանը և Միացյալ Նահանգները միմյանց մեղադրել են բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ ճկունություն չցուցաբերելու համար, դրանք հետաձգվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր