00:00:00

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան

01:15, 05 մայիս 2018 Իրավական

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա մասնավորապես գրել է․ «Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»: Հիշեցնենք, որ այսօր Երևանի թիվ 11 դպրոցի աշակերտները և ծնողները պահանջում էին տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Բողոքի ակցիայի ժամանակ հնչել են քրեաիրավական բնույթի հայտարարություններ դպրոցի տնօրենի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր