00:00:00

Շաքարավազի շուկայում պակասուրդ առկա չէ. ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ

01:14, 08 հուլիս 2021 Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «ՄՊՀ. շաքարավազի շուկայում պակասուրդ ևս առկա չէ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է նաև շաքարավազի ոլորտում հնարավոր պակասուրդի հարցը և հայտնում է, որ շաքարավազի շուկայում առկա չէ պակասուրդ: Հայտնում ենք, որ բնականոն հունով ընթանում է ներմուծման գործընթացը և արդեն իսկ ներմուծվել են շաքարավազի նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք: Նաև տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի աշխատակազմը կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել: Հանձնաժողովը շարունակում է հետևել շուկայում տեղի ունեցող զարգացումներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր