00:00:00

Մոսկվայում կալանավորել են COVID-ի դեմ պատվաստման մասին տեղեկանքներ վաճառողին

21:43, 03 հուլիս 2021 Հասարակություն

Կորոնավիրուսի համավարակի լույսի ներքո սկսել են շրջանառվել նոր տեսակի հանցագործություններ՝ կորոնավիրուսային վարակի բացակայության կեղծ տեղեկանքների եւ պատվաստման մասին կեղծ վկայագրերի պատրաստում եւ վաճառք, հաղորդում է РБК-ն: Միայն Մոսկվայում հունիսի 18-ի դրությամբ իրավապահ մարմինները 24 նման քրեական գործ են հարուցել: Այսօր, հունիսի 3-ին, Մոսկվայում բերման է ենթարկվել COVID-ի դեմ պատվաստման կեղծ վկայագրերի մեկ այլ վաճառող: «Կաշիրսկոե մայրուղու վրա իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի մարդու, որը պատվաստման սերտիֆիկատ է հանձնել հաճախորդին՝ առանց այն իրականում կատարելու»,- հայտնել է ՆԳՆ-ն: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ ձերբակալվածը 29-ամյա տղամարդ է, որը պատրաստել եւ վաճառել է կեղծ տեղեկանք՝ այն հանձնելով սուրհանդակային ծառայության աշխատակցին: Քրեական գործ է հարուցվել ՔԿ 327 հոդվածի 1-ին մասի համաձայն (փաստաթղթերի կեղծում): Դատարանը տղամարդու համար որպես խափանման միջոց է ընտրել երկրից դուրս չգալու ստորագրությունը եւ պատշաճ վարքագիծը: Սույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը երկու տարի ժամկետով ազատազրկումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր