00:00:00

Բայդենը մտադիր է վերացնել մահապատիժն ԱՄՆ-ում

03:59, 03 հուլիս 2021 Հասարակություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է երկրում մահապատժի վերացումը եւ նախօրեին սահմանված մորատորիումը առաջընթացի կարեւոր քայլ է համարում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին, հայտնում է CBS News-ը: Նա հիշեցրել է, որ պետության ղեկավարը դեռեւս իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հասկացրել էր, որ ցանկանում է դադարեցնել մահապատիժները: «Բայդենը ուրախ է տեսնել, որ գլխավոր դատախազը առաջընթացի քայլեր է կատարում»,- ասել է Փսակին: Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիկ Հարլանդը նախօրեին մորատորիում էր սահմանել ամերիկյան օրենսդրության դաշնային մակարդակում կատարվող մահապատիժների համար: Հաղորդվել է, որ մորատորիումը սահմանվում է ԱՄՆ արդարադատության նախարարության ներքին քաղաքականության եւ կանոնակարգերի վերանայման ժամանակ: 20 տարվա ընթացքում առաջին անգամ երկրում դաշնային մահապատիժներն իրականացվել են 2020-ի հուլիսից 2021-ի հունվարն ընկած ժամանակահատվածում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր