00:00:00

ՍԴ-ն գրանցել է «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը

03:09, 03 հուլիս 2021 Հասարակություն

Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը տեղեկացնում է․ «Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։
Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։ Այսպիսով 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր