00:00:00

Լուկաշենկոն հայտարարել Է Ռուսաստանի ռազմածովային ուժերի կապի հանգույցը խափանելու փորձի մասին

02:28, 03 հուլիս 2021 Հասարակություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված «ինքնապաշտպանության ջոկատները» փորձել են խափանել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կապի հանգույցը Մինսկի մերձակայքում գտնվող Վիլեյքում: Այս մասին հայտնում է БЕЛТА-ն։ Լուկաշենկոն ասել է, որ այդ միջադեպը հեռախոսով քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք լրջագույն կերպով քննարկել ենք նաև այս խնդիրը։ Այս քննարկման արդյունքը դուք հասկանում եք։ Ահաբեկչության բոլոր մասնակիցները, այդ թվում՝ նրանք, ովքեր իրականացրել եւ կազմակերպել են, երկու օրվա ընթացքում հայտնաբերվել եւ կալանավորվել են», — հայտարարել է Բելառուսի առաջնորդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր