00:00:00

Աշխատելու և արարելու եմ հանուն մեր երեխաների. Պաշտոնից ազատված Նանե Ասատրյանը պատրաստվում է երկրորդ անգամ մայր դառնալ

02:17, 03 հուլիս 2021 Հասարակություն

Այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նանե Ասատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նանե Ասատրյանն իր էջում գրում է. «Սիրելի վայոցձորցիներ, սիրելի հայրենակիցներ, այսօրվանից ՀՀ վարչապետի հրամանով ազատված եմ Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնից։ Ինչպես եղել եմ ձերը և այս հարթակը իմ իրավասության սահմաններում, իմ մարդկային հնարավորություններով ծառայեցրել հայրենիքիս պետականությանն ու ժողովրդիս, այդպես էլ շարունակելու եմ լինել ՁԵՐԸ։ Միշտ` Ձեր Նանե Ասատրյան Բագրատունի։ հ.գ. Պատրաստվում եմ մայրանալ երկրորդ անգամ` ըստ բժիշկների կանխատեսումների երեխաս լույս աշխարհ կգա սեպտեմբերին։ Այնպես որ որպես կին, մայր, ՀՀ քաղաքացի, վայոցձորցի, մարդ շարունակելու եմ աշխատել և արարել մեր երկրում, իմ հայրենիքում, որտեղ ամեն սար ու թուփ ինձ ծանոթ ու սիրելի են, իմ հայրենիքում, որտեղ համայնքները ոչ միայն տարածքներ են, այլև ժողովուրդ` ինձ ծանոթ իրական դեմքերով, մշակութային առանձնահատկություններով ու ճակատագրերով։ Աշխատելու և արարելու եմ հանուն մեր երեխաների ։ Ինձ պարտական եմ համարում ոչ միայն իմ երեխաների, այլև նախևառաջ մեր ԱՆՄԱՀԱՑԱԾ կամ անհայտ կորած, վիրավորված հերոսների երեխաների ու ընտանիքների և պարզապես մեր երկիրը շենացնող քաղաքացիների առաջ։ Շնորհակալ եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին առաջին ֆիզ. արձակուրդից վերադառնալու և մարզիս ու հայրենիքիս մեկ տարի փախմարզպետի պաշտոնում ծառայելու հնարավորության համար։ Վստահությունս եմ հայտնում նաև, որ վերջերս նշանակված փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն ամեն բան կանի մարզի հիմնախնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար»։ Ասատրյանի գրառման արձագանքած օգտատերերից մեկը հետաքրքրվել է՝ հղիության այս փուլում իրավունք կա՞ աշխատանքից ազատելու: «Ինչքան հասկանում եմ, քաղաքական պաշտոնի դեպքու, օրենսդրական բաց կա, ստացվում է իրավունք ունեն»,-պատասխանել է Ասատրյանը: «Պետք է հուշել, որ շտկեն, առնվազն անհավասարություն է. բայց և որոշում կայացնողը պիտի մի քիչ հասկանա, ավելին չեմ ասում, Նանե ջան...»,-նշել է օգտատերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր