00:00:00

Թուրքիան պատրաստվում է սկսել իր առաջին ինքնակառավարվող վերջրյա նավի զանգվածային արտադրությունը

02:09, 30 հունիս 2021 Հասարակություն

Թուրքիան պատրաստվում է սկսել իր առաջին ինքնակառավարվող վերջրյա նավի (USV)՝ ULAQ-ի զանգվածային արտադրությունը, հայտնել է Defense Post լրատվական կայքը: USV-ը, որը մշակվել է ARES Shipyard-ի եւ Meteksan Defense-ի կողմից, կարող է ժամում 65 կիլոմետր արագությամբ անցնել մինչեւ 400 կիլոմետր եւ հետախուզության համար գիշերային տեսողության հնարավորություններ եւ հետախուզության ծածկագրված կապ ունի: Թուրքական անօդաչուների պարկի առանցքը «Բայրաքթար ՏԲ2»-ն է, որը մշակվել է Հալուք Բայրաքթարին պատկանող ֆիրմայի կողմից, ում եղբայրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: 2002 թվականին իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց ի վեր՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը տարեկան 1 միլիարդ դոլարից հասել է 11 միլիարդ դոլարի, այդ թվում՝ 3 միլիարդ դոլարի արտահանում: Անցյալ ամիս տեղի ունեցավ ULAQ-ի առաջին փորձարկումը՝ Անթալիայի ափերի մոտ երկու լազերային նշանառությամբ կառավարվող հրթիռ արձակելով, հաղորդել է Defense Post-ը՝ նշելով, որ նավը հագեցած է լազերային նշանառությամբ կառավարվող չորս Cirit հրթիռներով եւ երկու հեռահար լազերային նշանառությամբ կառավարվող հրթիռներով: ULAQ-ը կարող է մասնակցել համատեղ գործողություններին լրացուցիչ ուժերի հետ, ինչպիսիք են մարտական ​​եւ մարտավարական անօդաչու թռչող սարքերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր