00:00:00

Սուրեն Պապիկյանի խոսնակը հայտնեց հեռանալու մասին

18:36, 29 հունիս 2021 Հասարակություն

Սիրելի ընկերներ, գործընկերներ Տեղեկացնում եմ, որ այլևս չեմ կատարում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները:
Շնորհակալություն եմ հայտնում լրատվական դաշտի գործընկերներիս 3 տարվա արդյունավետ համագործակցության համար, առանց որի անհնար կլիներ հանրության համար ապահովել մեր գործունեության հաշվետողականությունը , շատ դեպքերում նաև աջակցել խնդիրների վերհանմանն ու լուծմանը: Շնորհակալ եմ նախարարության գործընկերներիս, հատկապես հասարակայնության հետ կապերի փոքրիկ, բայց սրտացավ թիմին աջակցության և համատեղ աշխատանքի համար: Լավագույն հաղորդակցությունը այս տարիներին հաջողվել է նախարարության ողջ աշխատակազմի նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Հատուկ երախտագիտությունս եմ հայտնում նախարար Սուրեն Պապիկյանին վստահության և ամենօրյա աջակցության համար: Շնորհակալ եմ բոլորիդ: Մեր հերոսների հանդեպ պարտքի գիտակցումը յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը պետք է լինի: Միասնականություն և հաջողություններ մեր երկրին: Արմինե Մուրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր