00:00:00

«Գոնե տարիքս հարգի, երիտասարդ». Արցախի ԱԺ նախագահը՝ ընդդիմադիր պատգամավորին

17:55, 29 հունիս 2021 Տեսանյութեր

Ընդդիմությունը սեփականության իրավունքից է խոսում, երբ մեր հայրենիքի 75 տոկոսն Ադրբեջանը զավթել է. դե եկեք այդ 75 տոկոսի սեփականության իրավունքը պաշտպանենք: այս մասին այսօր՝ հունիսի 29-ին Արցախի ԱԺ նիստի ժամանակ իր խոսում նշեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, ոով առաջարկվում է, որ ռազմական դրության ժամանակ մարդկանց սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել եւ նրանց գույքն օգտագործվել ռազմական դրությունից բխող նպատակներով: «Էստեղ մենք Մարսից չենք իջել: Մի կողմում մի քանի տասնյակ մարդիկ են, մյուս կողմում 25 հազար: Քվեարկությամբ ես կտենսեմ՝ մի քանի տասնյակ մարդու իրավունքներն ենք պաշտպանում, թե մի քանի տասնյակ հազարի իրավունքները: Արցախի ժողովրդավարական կուսակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը տեղից արձագանքեց. «Պետք չի խեղաթյուրել: Իմ ասածը ճիշտ մեկնաբանեք»: Նրա խոսքը կտրեց ԱԺ նախագահը՝ ասելով. «Գոնե տարիքս հարգի: ԱԺ նախագահին կարող ես չհարգել, գոնե տարիքս հարգի, երիտասարդ: Ես որչպես պատգամավոր իրավունք ունե՞մ կարծիքս ասել: Իմ կարծիքը հետեւյալն է. մի քանի տասնյակ եւ 25 հազարից ավելի հայրենակիցներ: մենք սա գուցե պետք է ընդունեինք 5-6 ամիս առաջ»:   https://www.youtube.com/watch?v=6usmT_r76Ok  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր