00:00:00

«Իրավական երկրում այս խոսքերից հետո նրան կհարկադրեին հրաժարական տալ»․ Ոսկան Սարգսյան

17:34, 29 հունիս 2021 Հասարակություն

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղրանուշ տեսքով անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը խոստացել է կադրային ջարդ իրականացնել, ով չի աջակցում բարեփոխումներին, աշխատանքից հեռացնել։ Իրավական երկրում այս խոսքերից հետո նրան կհարկադրեին հրաժարական տալ, բայց դե Հայաստանն ուրիշ է։ Պատերազմից առաջ հարսնացուի հետ Շուշիում նկարվեց, Շուշին հանձնեցին Ադրբեջանին։ Պատերազմը խայտառակ տանուլ տալուց հետո, հազարավոր զոհերից հետո, Արցախի տարածքները հանձնելուց, հայերի գերեզմանները թուրքին թողնելուց հետո նա շարունակում է որպես ԱԽՔ պաշտոնավարել, կարծես թե ոչինչ չի եղել, դեռ մի բան էլ իր ղեկավար Քաջ Նազարի գլխավորությամբ, խոստանում է զարկել, ջարդել հազար։ Նիկոլ Փաշինյանը ջարդելու համար չաքուչ է ցուցադրել, ինքն էլ կարող էր կադրային ջարդի համար կացին ցույց տալ»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր