00:00:00

Առանձին դաժանությամբ կնոջը հոգեկան և մարմնական տառապանքներ պատճառած ամուսինը կալանավայրում ինքնավնասում է կատարել

19:00, 04 մայիս 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի 31-ամյա կալանավորն օրեր առաջ ինքնավնասում է կատարել՝ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված սափրիչով վնասել է նախաբազուկը: Ըստ կալանավորի հայտարարության՝ իրեն ապօրինի են պահում կալանքի տակ, այն էլ՝ մեկուսարանում, բացի այդ էլ կալանավորը գտնում է, որ իրեն ոչ թե մեկուսարանում պետք է պահեն, այլ՝ բժշկական հաստատություն տեղափոխեն: Մեզ հաջողվեց պարզել, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև՝ 133-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքի համաձայն՝ տղամարդը 2015 թվականի օգոստոսի վերջից մինչև նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում կնոջ նկատմամբ դրսևորել է առանձին դաժանություն, դիտավորությամբ պատճառել է հոգեկան և մարմնական տառապանքներ: Նշված ժամանակահատվածում նա կնոջ նկատմամբ գործադրել է կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր ֆիզիկական և հոգեկան բռնություններ՝ նրան պարբերաբար ծեծել է, մշտապես հսկել և սպառնացել է, որ դատի կտա կամ կվնասի կնոջն ու հարազատներին: Բայց այդ ամենը, նա կնոջը փակի տակ է պահել իր բնակարանում՝ զրկելով ազատ տեղաշարժվելու և շրջապատի հետ առանց իր ներկայության հաղորդակցվելու հնարավորությունից: Տղամարդը կալանքի տակ է գտնվում 2016թ. մարտից: Ընդ որում դեռևս գործով նախաքննության փուլից նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները սահմանափակվել են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով անցնող վկաները իր իսկ մերձավոր ազգականներն են, իսկ դատարանը մերժել է նրա միջնորդությունը՝ արգելանքը հանելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, որ նրա մերձավոր ազգականների հետ տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցությունները կարող են բացասաբար ազդել գործի օբյեկտիվ քննության վրա: Հայտնի է նաև, որ կալանավորի ինքնավնասման փաստով ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում:  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր