00:00:00

Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը

22:06, 28 հունիս 2021 Հասարակություն

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից: Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱԱ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր