00:00:00

Սևանա լճի մակարդակն ավելի ցածր է, քան՝ անցած տարի այս նույն օրը

20:59, 28 հունիս 2021 Հասարակություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հունիսի 21-27 (2021թ.) ☑️ Սևանա լճի մակարդակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.81մ (27.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 10.262մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 27-ը ներառյալ՝ 67.229մլն. մ³: ☑️ Արփա-Սևան ջրատարով հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.519մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 27-ը ներառյալ՝ 123.659մլն. մ³:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր