00:00:00

«Ովքե՞ր էին թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնի սցենարիստները». Ոսկան Սարգսյան

20:36, 28 հունիս 2021 Հասարակություն

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմում խայտառակ պատերազմից գրեթե 8 ամիս անց Հայաստանի բնակչությունը չի կարողանում դուրս գալ շոկից, ավելի ճիշտ՝ չեն թողնում, որ շոկից դուրս գա, տարատեսակ կեղծ օրակարգերի, լրատվական մանիպուլյացիաների, ապակողմնորոշիչ թեմաների միջոցով մարդկանց շեղում են գլխավոր թեմաներից, ամենահրատապ խնդիրներից։ Հայաստանցիների քանի՞ տոկոսն է հավատում, որ Նիկոլ Փաշինյանը քայլելով 10 օրում Գյումրիից հասավ Երևան և Սերժ Սարգսյանն էլ ստիպված եղավ իշխանությունը հանձնել նրան։ Ովքե՞ր էին թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնի սցենարիստները, ովքեր խաղացրին Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ նա Արցախի հարակից տարածքները խաղաղ ձևով չհանձնեց Ադրբեջանին, այլ պատերազմ հրահրեց, չէ որ գիտեր, որ պատերազմում մենք հաղթելու շանս չունեինք, ո՞վ արգելեց նրան հարվածել բազմամիլիարդ դոլար արժեք ունեցող նավթատարներին և գազատարներին, երբ մեր 18-20 տարեկան զինվորներն այրվում էին անօդաչու թռչող սարքերից, ինչո՞ւ նա մերժեց պատերազմն ավելի վաղ փուլում, ավելի քիչ կորուստներով դադարեցնելու առաջարկները։ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանավորները պետական բյուջեի հաշվին խրախճանք են անում, երբ Հայաստան պետությունն ամեն օր դանդաղ, սակայն անկասելի գնում է դեպի կործանում։ Ամեն ինչ կգցեն ժողովրդի վրա՝ ասելով՝ հունիսի 20-ին ժողովուրդն ընտրեց Նիկոլ Փաշինյանին, հավատաց, որ նրա ղեկավարությամբ պայծառ ապագա կա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր