00:00:00

Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել. մեղադրյալ չկա

19:45, 28 հունիս 2021 Հասարակություն

Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից տեղեկացրեցին նաև, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։ Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ու տեղեկացրել, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ։ Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքել էր, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավարին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր