00:00:00

Քրեական գործ է հարուցվել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ

17:13, 04 մայիս 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի հաղորդման հիման վրա: Մասնավորապես, Տ. Մուրադյանի ներկայացրած հաղորդումը տեղեկություններ է պարունակում, որ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում տեղի ունեցած հավաքների անցկացման ընթացքում քաղաքացիները փորձել են դադարեցնել Երևան-Աբովյան ավտոճանապարհի երթևեկությունը, իսկ այդ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձել են հեռացնել հիշյալ քաղաքացիներին: Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, բռնության զուգորդմամբ խոչընդոտել են նույն վայրում հավաքները լուսաբանող և տեսանկարահանում իրականացնող լրագրող Տ. Մուրադյանի  մասնագիտական օրինական գործունեությունը` նրան հեռացնելով այդ տարածքից: Վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր