00:00:00

Նոր համաձայնագիր Թուրքիայի և Կատարի միջև

00:29, 26 հունիս 2021 Հասարակություն

Թուրքիայի և Կատարի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում՝ ներառելով տարաբնույթ ոլորտներ: Նախօրեին այդ երկրների միջև 5 տարի ժամկետով նոր համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ կատարցի երիտասարդները առանց քննություն հանձնելու կարող են ընդունվել թուրքական ԲՈՒՀ-եր և կրթություն ստանալ բժշկագիտական, ստոմոտոլոգիական և դեղագիտական ֆակուլտետում: Ռազմաբշկության ոլորտում ուսուցման և համագործակցության վերաբերյալ համաձայնագրում կա նաև մի կետ, որով նախատեսվում է Թուրքիայում հիվանդանոցների հիմնում և գործարկում: Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ որոշումը հրապարակվել է թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում։ Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր