00:00:00

Նիկոլականների կողմից ծեծված դիլիջանցին հրաժարվել է հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից. «Հրապարակ»

21:02, 25 հունիս 2021 Հասարակություն

«Հրապարակը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեեւ ժամանակին քննադատել է նաեւ նախկին իշխանություններին։ 38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծի են ենթարկել։ Ողջ օրը մենք փորձեցինք կապ հաստատել Հաղարծինի վարչական շրջանի ղեկավարի, Դիլիջանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հետ, սակայն մի մասը զանգերին չէր պատասխանում, ոմանք էլ ողջ օրը ժողովի էին։ Մինչ պաշտոնյաները լռում են, ոստիկանությունից հաստատում են՝ վնասվածքներով այդպիսի անձ հունիսի 20-ին տեղափոխվել է հիվանդանոց․ «Հայտնել է որ ընկել է, հրաժարվում է հաղորդում տալուց ու դատաբժշկական փորձաքննությունից»»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր