00:00:00

Ալիևը չի պատրաստվում ԼՂ շուրջ նոր բանակցություն վարել․ ակնկալում է խաղաղության պայմանագիր

20:19, 25 հունիս 2021 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, այս խնդրի շրջանակում բանակցություններ վարելու կարիք չկա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ալիևը նաև ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայամանգրի համաձայն, նոյեմբերի 9-ին Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 7 շրջանները, ինչպես նաև Շուշին ու Հադրութի մի մասը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր