«Իրավունքը» զրուցել է «Մեր տունը Հայաստանն է»կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում եք ստորև.
– Պարոն Ալեքսանյան, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններից: Կապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ Փաշինյանի` ՔՊ-ի հաղթանակը:
– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. “Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ”: