00:00:00

Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

22:12, 24 հունիս 2021 Հասարակություն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունիսի 24–ին,  հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին  տեղեկանում ենք  Արցախի ԱԻՊԾ պաշտոնական կայքից։ «Նախնական տվյալներով նա ռազմական գործողությունների մասնակից է: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1585 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաեւ առաջիկայում: Ուղղությունների եւ արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր