00:00:00

ՌԴ-ում խարդախության մեղադրանքով կալանավորվել է մոսկովյան շինարարական ընկերության ղեկավար Ալիկ Ալեքսանյանը

21:59, 24 հունիս 2021 Հասարակություն

ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկիի քաղաքային դատարանը որոշել է մինչև օգոստոսի 22-ը կալանավորել մոսկովյան Респект-СМ շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Ալիկ Ալեքսանյանին, որը մեղադրվում է «Վոստոչնի» տիեզերակայանում շինարարական-մոնտաժային աշխատանքների ընթացքում մոտ 60 մլն ռուբլու չափով խարդախություն իրականացնելու մեջ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրավապահներին, գործարարը հարցաքննության ժամանակ իր մեղքը չի ընդունել և անհեթեթ է անվանել իրեն վերագրվող մեղադրանքը: Գործակալության մեկ այլ աղբյուրի տվյալներով՝ ավելի վաղ կալանքի տակ էր հայտնվել Ալեքսանյանի տեղակալը: Նրան այլ մեղադրանք է առաջադրվել, սակայն նրա դեմ բացված քրեական գործը ևս առնչվում է տիեզերակայանում տեղի ունեցած յուրացումներին: Քննչական մարմիններն ու գործարարի պաշտպանությունը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն տվել: Հունիսի սկզբին հայտնի էր դարձել «Վոստոչնի» տիեզերակայանում խարդախությունների հետ կապված միանգամից երկու քրեական գործի հարուցման մասին: Մի դեպքում շինարարական ընկերությունը հրթիռային վառելիքի արտադրման և պահպանման համալիր կառուցելու չկատարված աշխատանքի համար 600 մլն ռուբլի է ստացել, իսկ մյուս գործն առնչվում է 60 մլն ռուբլու յուրացմանը՝ կեղծ փաստաթղթերի ներկայացմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր