00:00:00

ԱԹՍ-ներ է արտադրելու եւ արտահանելու է. ընկերությունը 4,25 մլրդ դրամի ներդրում կանի

16:49, 24 հունիս 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում մեկ այլ որոշմամբ «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն եւս ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Այս ընկերությունը զբաղվելու է մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ եւ արտահանմամբ: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս» ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 85 և ավելի նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250քմ գրասենյակային տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000քմ մակերեսի հինգերորդ տարում: Գործարար ծրագիրը գնահատվել է 83.6 միջին միավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր