00:00:00

Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր երեխեքը ահաբեկիչ չեն.ռազմագերիների հարազատները նստացույց են անում

15:02, 24 հունիս 2021 Հասարակություն

Այդ երեխաները մենակ մեզ համար չէին գնացել, բոլորիդ համար էին գնացել։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ մեր երեխեքը ահաբեկիչ չեն, որ Բաքուն հիմա որպես ահաբեկիչ դատի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայորդիներից մեկի հարազատը։ Նշենք, որ հայ ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կառավարությունից քայլեր ձեռնարկել՝ ռազմագերիներին վերադարձնելու համար։ «Խնդրանքա այն է, որ մեր երեխաներին բերեն հասցնեն մեզ։ Այլ բան չունեմ ասելու»,- նշեց նա՝ հավելելով, որ դիմել են բոլոր պատկան մարմիններին, որոնք թեև չեն մերժել, բայց արդեն յոթ ամիս է որևէ արդյունք չեն տեսնում։ Նա հայտնեց, որ այս ընթացքում Կարմիր Խաչի միջնորդությամբ ստացել է երեք նամակ, մեկ տեսաերիզ, երկու անգամ զանգել է որդին։ «Ի՞նչ պետք է ասի։ Իր գլխավորևում կանգնած են, Բաքվի բանտից ի՞նչ պետք է ասի»,- նշեց նա։ Անդրադառնալով հարցին՝ արդյոք տղաներին փաստաբաններ տրամադրվել են, նա նշեց. «Ես չգիտեմ։ Ադրբեջանի գործերի մեջ չեմ կարող մտնել, բայց երբ մեզ մոտ ադրբեջանցու են դատում, մեր սովորական փաստաբանն է կանգնում։ Ո՞ւմ վեջն է։ Ինչ պետք է անեն։ Եթե մեր ղեկավարությունը բան չի կարողանում անել, նրանք ի՞նչ պետք է անեն։ Կամ ում վրա հույս դնեմ։ Ուրիշ երկիրը պե՞տք է բերի։ Ես որ իմ երեխային տեր չլինեմ, հարևանը պետք է տե՞ր լինի»։   https://www.youtube.com/watch?v=TnBO1jNuA-A

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր