00:00:00

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Չարչյանին

14:44, 24 հունիս 2021 Հասարակություն

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսակցել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ով ավելի վաղ սրտի տագնապով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն։
Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին»,-գրված էր մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր