00:00:00

Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար․ Հոխիկյան

23:35, 23 հունիս 2021 Հասարակություն

Արցախում վերջին օրերին բողոքի ալիք է բարձրանում ընդդեմ գործող իշխանության։ Հասկանում եմ, որ մարդիկ հիասթափված են Արայիկ Հարությունյանի և ՀՀ կառավարող կուսակցության սերտ կապից և իրենց դավաճանված են զգում, բայց այսօր առավել քան երբևէ Արցախում կայունություն է պետք։ Եթե Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա, ապա միայն կայուն և կառուցողական ճանապարհով, առանց բախումների և պառակտման։ ՀՀ-ում անկայունությունը և պոպուլիզմը հանգեցրին պետական ինստիտուտների քայքայման և անվտանգային համակարգերի կորստի։
Արցախում դա չպետք է կրկնվի։ Արցախում կայունություն է պետք, մինչև հասկանանք, թե ՀՀ-ում ինչպես է ներքաղաքական կյանքը դասավորվում։ Կարծում եմ, Արցախի իշխանությունը ևս պետք է գիտակցի, որ անթույլատրելի է սևերի ու սպիտակների բաժանումը, դա կործանարար է, թշնամին հենց դա՛ է ուզում։ Սիրելի արցախցիներ, մի՛ դարձեք գործիք թշնամիների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր