00:00:00

«Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են. ուշագրավ թվեր են ի հայտ գալիս վերահաշվարկի արդյունքում. Առաքելյան

22:37, 23 հունիս 2021 Հասարակություն

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության Երևանի ավագանու նակին անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան էջում հրապաչակել է ուշագրավ թվեր, որոնք ի հայտ են եկել վերահաշվարկի արդյունքում։ Արձանագրում է , որ «Հայաստան» դաշինքի թվերը կտրուկ աճում են։ Առաքելյանը հիշեցրել է, որ երեկվանից արտահերթ ընտրությունների վերահաշվարկ է ընթանում 70 ընտրատեղամասում եւ արդեն իսկ արձանագրված խախտումներ կան: Ընդ որում, սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում: «Օրինակ Բեւեռի դեպքում այսպիսի պատկեր է. 31/28 - 0, իրականում՝ 8 31/39 - 0, իրականում՝ 33 31/41 - 0, իրականում՝ 23
31/42 - 0, իրականում՝ 17 31/54 - 0, իրականում՝ 14»,- գրել է Առաքելյանը։ Ավագանու նախկին անդամը նաև նշել է, որ դեպքերն ավելի աղաղակող են «Հայաստան» դաշինքի պարագայում: «Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասի Հայաստան դաշինքի 258 ձայները արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը 258 ձայն արձանագրվել է եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի 261 ստացած քվեն ԿԸՀ-ում արձանագրված է որպես 26 քվե։ Կապան համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ «Հայաստան» դաշինքի ստացած ձայներից 45 չի արձանագրվել և 49 ձայնից արձանագրվել է 4 ձայնը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր