00:00:00

Ունենք սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին. Վանեցյան

22:29, 23 հունիս 2021 Հասարակություն

Եթե ընտրություններից հետո ականատես ենք լինում այնպիսի փաստերի, որ ճնշում են գյուղապետերին, քաղաքապետերեին, «Պատիվ ունեմ» դաշինքին կամ որեւէ այլ ուժի աջակցած համայնքի ղեկավարներին, դա խոսում է այն մասին, որ համերաշխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հերթական մի ներկայացում էր: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ժողովրդավարական երկրում որեւէ մեկին իր քաղաքական հայացքների համար չպետք է հետապնդես: Իշխանությունները անհապաղ պետք է դադարեցնեն նման գործելաոճը: Եթե շարունակեն այդ հետապնդումները, կստանան շատ կոշտ պատասխան: Ունենք հստակ սպառնալիքների տարափ, որ պատասխան եք տալու, որ աջակցել եք «Պատիվ ունեմ» դաշինքին»,-ասաց նա: Վանեցյանն անդրադարձավ նաեւ երկրում ստեղծված մթնոլորտին. «Ցավոք սրտի, այս ընտրություններից հետո հսարակության մեջ շատ մեծ տրամադրվածություն կա արտագաղթելու. այս մթնոլորտում շատ հավանական է, որ խորհրդարանն ունենա շատ կարճ կյանք: Ես չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է լինելու խնդիրներին լուծումներ տալ: Մեր խնդիրն էր թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի, այդ խնդիրը մենք չենք կարողացել կատարել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր