00:00:00

Արա Այվազյանի կողմից գերիների վերադարձին խոչընդոտելու վերաբերյալ ԱԽ քարտուղարի հայտարարությունը Գլխավոր դատախազը պետք է որպես հիմք ընդունի ու քրեական գործ հարուցի. Բորիս Ավագյան

21:11, 23 հունիս 2021 Հասարակություն

Հայկական կողմն ընդունել է փաստը, որ ՌԴ-ին բանակցությունների ընթացքում սուտ տեղեկություն է տրամադրվել, թե հայկական կողմում չկան ականապատ տարածքների քարտեզները, որի պատճառով գերիների վերադարձի գործընթացի դանդաղել է. «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի մեղադրանքներին, թե ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը գերիների վերադարձի հարցը տորպեդահարել է: Ա. Գրիգորյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում ու մեղադրանքի սլաքներն ուղղել դեպի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Ըստ ԱԽՔ Գրիգորյանի՝ Այվազյանը՝ լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասել է, որ մենք չունենք ականապատ դաշտերի քարտեզները: Բորիս Ավագյանը ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը ՌԴ-ին երկար ժամանակ հայտարարում էր, թե չունի ականապատ տարածքների քարտեզները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ավագյանը նշել՝ եթե Արա Այվազյանն է եղել խոչընդոտը՝ գերիների վերադարձի գործընթացում, ուրեմն նա օրենքի խստությամբ պետք է պատասխան տա։ «Ողջունում եմ, որ Արմեն Գրիգորյանը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ընդունել է ճշմարտությունը, որ ՌԴ-ին փաստացի, մինչև մայիսի 27-ը ասվել է, որ ականապատ դաշտերի քարտեզները չկան։ Ո՞ւմ պատճառով է եղել՝ Արա Այվազյանի՞, թե ինչ-որ մեկի՝ դա երկրորդական հարց է։ Հարցը նրանում է, որ հայկական կողմը ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ այդ քարտեզները չկան։ Եթե դա եղել է Արա Այվազյանի պատճառով, չեմ կարծում, որ Գրիգորյանը կարող էր անհիմն հայտարարություններ անել, ապա հորդորում եմ, որ գլխավոր դատախազը Գրիգորյանի ասածը հիմք ընդունի ու հարուցի քրեական գործ և վարույթ սկսի։ Եթե Արա Այվազյանը այդպիսի գործողություններ է թույլ տվել, որոնք խանգարել են գերիներին վերադարձնելու գործընթացին, ապա նա պետք է օրենքի առջև պատասխան տա և ամենայն խստությամբ պետք է քննել այդ փաստերը»,- ասել է նա։ Ավագյանը նշում է, որ նա, ով իրականում խոչընդոտել է գործընթացին, դավաճանել է ազգին, Բաքվում պահվող տղաներին, նրանց հարազատներին, ովքեր հույս ունեին, որ տղաներն ավելի շուտ կարող էին վերադառնալ։ Ավագյանի կարծիքով, առաջին հերթին պետք է պարզել, թե ովքեր են խոչընդոտել գործընթացին։ «Փաստորեն, ընդունելով, որ դա տեղի է ունեցել, կարծում եմ, որ բանակցային պրոցեսը կգնա ավելի հեշտ, որովհետև եթե առաջ մենք չէինք հասկանում ի՞նչն է պատճառը, ով է խոչընդոտում, հիմա փաստացի իշխանական թիմը վերլուծություն է արել ու գտել մեղավորներին։ Գտնում եմ, որ գործընթացը շատ ու շատ ավելի կարագանա»։ Ավագյանը նշել է նաև, որ գերիների վերադարձի հարցով գործընթացը կանգ չի առել, հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում տղաների վերադարձը կտեսնենք, քանի որ կարծում է, որ խոչընդոտողներ և խանգարող փաստեր այլևս չկան։ Հարցին՝ արդյոք պատրաստակա՞մ են արդեն տրամադրել ականապատ տարածքների քարտեզները նաև Մուրադովին, քանի, որ նախընտրական շրջանում 15 հայ գերիները հայրենիք վերադարձան ԱՄՆ և Վրաստանի ջանքերով, Ավագյանը նշեց, որ գերեվարված տղաների վերաբերյալ բանակցային պրոցեսը նորից շարունակվում է գեներալ Մուրադովի կողմից՝ հայկական կողմի հետ համատեղ աշխատանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր