Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակից:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Վաստակելով ժողովրդի վստահությունը և զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Դուք պատասխանատվությամբ եք կատարում Ձեզ վստահված պարտականությունները և զգալի ներդրում ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի: