00:00:00

Աջափնյակում ոստիկանները ապօրինի շինություններ են քանդում

03:02, 23 հունիս 2021 Հասարակություն

  Այս պահին Աջափնյակ վարչական շրջանում՝ Մարգարյան հասցեում, ոստիկանները շարունակում են քանդել փողոցի մայթերին կառուցված ապօրինի շինությունները: Մեր տեղեկություններով՝ շինությունների օրինականացման համար կառուցապատողներն ավելի վաղ դիմել էին քաղաքապետարան, սակայն այսօր առանց նախապես ծանուցվելու տարածքով անցնելիս պատահաբար նկատել են, որ ոստիկանները քանդման աշխատանքներ են իրականացնում: Կառուցապատողները ոստիկաններին խնդրել են թույլ տալ, որ իրենք քանդեն շինությունները՝ գույքը չվնասելու համար, սակայն ոստիկանները չեն ընդառաջել նրանց խնդրանքին, ասել են հրաման ունենք քանդելու ու սկսել քանդել: Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերից մինչ օրս Աջափնյակում ապօրինի շինությունների վերաբերյալ իրավախախտման վարչական 60 արձանագրություն է կազմվել, որոնցից 45-ը՝ համայնքային հողամասերի վրա, իսկ 15-ը՝ սեփական: Քանդում և ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր