00:00:00

«Ես զրպարտությունը չեմ մեկնաբանում». Արա Այվազյանը՝ գերիների հարցին խոչընդոտելու Արմեն Գրիգորյանի մեղադրանքի մասին․ News.am

00:56, 23 հունիս 2021 Հասարակություն

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը: «Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու NEWS.am-ի խնդրանքին: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ: «Մայիսի 27-ից հետո կամ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար - խմբ.) հրաժարական տվեց, գերիների հարցը արագ լուծվեց: Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտոնը, պատկերավոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարավորությունները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հենց որ պաշտոնյան հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին, հարցը լուծվեց»,- ասել էր Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր