00:00:00

Մորն սպանելուց հետո ինքնասպան է եղել. Քննություն է տարվում՝ մոր և որդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ

12:49, 22 հունիս 2021 Հասարակություն

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի: ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Օրեր անց, հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ահազանգել է ստացվել այն մասին, որ ամուսինը՝  ծնված 1967թ., ով հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքնում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր