00:00:00

Քանի մարդ է մեկնել Հայաստանից և չի վերադարձել. «Ժողովուրդ»

14:07, 22 հունիս 2021 Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղեւոր: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղեւոր: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է: Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ուղեւորափոխադրող ընկերություններից փոխանցեցին, որ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր