00:00:00

Լավրովը կոչ է արել սպասել Հայաստանի կառավարության ձեւավորմանը

22:27, 21 հունիս 2021 Տեսանյութեր

Ընտրությունները նոր են տեղի ունեցել, դեռ պարզ չէ, թե ինչպես են այդ արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձեւավորման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնան Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ղարաբաղում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա: «Եկեք պասենք, մինչ այնտեղ կառավարություն կլինի,- ասել է Լավրովը:- Մենք, թերեւս, ելնում ենք նրանից, որ պատերազմին վերջ տված եռակողմ համաձայնագրերը, ինչպես նաեւ երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որը սկիզբ դրեց ամբողջ տնտեսական գործունեության կոնկրետ ձեւերի համաձայնեցման գործընթացին, գործում են եւ համապատասխանում են ներգրավված բոլոր կողմերի շահերին»:   https://www.youtube.com/watch?v=PN4q0pjmeQM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր