00:00:00

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

22:28, 21 հունիս 2021 Հասարակություն

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր