00:00:00

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

21:59, 21 հունիս 2021 Հասարակություն

2021 թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ծառայություններում պատգամավորի թեկնածուի առաջադրման կապակցությամբ քննարկվել է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու 3.608 դիմում, որոնցից - 3.536-ը բավարարվել է, - 72-ը՝ մերժվել (44-ը՝ նաև օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսանալու, իսկ 28-ը՝ վերջին չորս տարվա 1,461 օրերի ընթացքում առնվազն 731 օր և ավելի ՀՀ–ից բացակայելու հիմքով): ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծված «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 350 զանգ, որից - 344–ը՝ տեղեկատվական բնույթի, - 5-ը՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ, - 1-ը՝ օտարերկրյա պետությունում մահացած անձի: Հայտնաբերվել են 2287 մահացած անձի վերաբերյալ տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիների կողմից: Մահվան փաստը հաստատված քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ցուցակներից: Ներկայումս ընտրացուցակներում առկա են 202 /101 զույգ անձանց կրկնվող տվյալներ (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ), որոնք տարբեր ընտրողներ են: Հայաստանի Հանրապետությունում բնակչության թիվն ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների՝ կազմում է 3.380.653 մարդ։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված՝ 2021 թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.578.678, որից՝ - այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 16.563 է, որից 8207-ն ընտրական տեղամասային հանձնաժողովի անդամներն են, - ՀՀ-ում հաշվառում չունեցող, ընտրության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1479 է, – ընտրության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ցուցակում ընդգրկված ոստիկաների թիվը 3186 է, - ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ընտրությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձանց թիվը 1505 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր