00:00:00

Ամեն ինչ արել եմ մեր թիմի հաղթանակի համար. Իմքայլական պատգամավոր

19:29, 21 հունիս 2021 Հասարակություն

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Կհանդիպենք այսօր, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում: Ֆեյսբուքյան իր էջում գրում է իմքայլական պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են հավաքվում, պատգամավորը հղում է արել Փաշինյանի համապատասխան գրառմանը:
«Եւ ի՞նչ, դուք դա նորմա՞լ եք համարում ու ուրախ տարածո՞ւմ եք։ Էլ բան չունեմ ասելու»,-գրել է վերոնշյալ օգտատերը: «Լևոն ջան, ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եմ, ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու: Նախորդ շաբաթներին ուժերիս ներածի չափով ամեն ինչ արել եմ մեր թիմի հաջողության ու հաղթանակի համար, քաղաքացու ձայնը պաշտպանելու համար: Հետևաբար, այո, ես սա նորմալ եմ համարում»,-պատասխանել է իմքայլականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր