00:00:00

Ընտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները․ Արա Աբրամյան

18:48, 21 հունիս 2021 Քաղաքականություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները: Հայաստանին լուրջ թեստեր են սպասվում և՛ ներքաղաքական, և՛ աշխարհաքաղաքական հարթակներում:
Բայց ես համոզված եմ, որ, ինչպես պատմության մեջ շատ անգամ, այնպես էլ հիմա մեր ժողովուրդը կկարողանա իմաստություն և համբերություն ցուցաբերել, միավորվել և չդառնալ մեծ քաղաքականության խաղերի և ներքաղաքական մանր ինտրիգների զոհ:
Մեր նպատակն է միավորվել՝ հանուն մեր պետության և արժանապատվության պահպանման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր