00:00:00

Կամավորը, հյուրընկալվելով Փաշինյանի առանձնատանը, ուղիղ հարցրել է, թե ինչ է արել տիկին Աննան՝ բունկերում

03:07, 19 հունիս 2021 Տեսանյութեր

Հայաստանի Պոեզիայի թատրոնի համահիմնադիր, լրագրող-իրավաբան, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր-վիրավոր Երվանդ Սարգսյանը «Փաստինֆո»-ի եթերում մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանի առանձնատանն ունեցած հանդիպման մասին։ «Նիկոլ Փաշինյանի առանձնատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում ուղիղ տեքստով նրան ասացի, որ դուք թիմ չունեք, նա նույնիսկ փոքր -ինչ վրդովվեց, հարցրեց՝ այսի՞նքն։ Ես էլ նշեցի, որ նկատի չունեմ, թե մարդ չկա, մարդ կա, բայց որակ չկա, դեռ տիկին Աննան էլ արձագանքեց՝ այո Երվանդ ջան, ճիշտ ես ասում, նոր են, ջահել են, ու այդտեղ էլ պատասխանեցի՝ այո՛, նոր են ջահել են, բայց պետությունը փորձադաշտ չէ, որ անընդհատ փորձությունների ենթարկենք»,- ասել է պատերազմի մասնակիցը։ Նա նշել է, որ կառավարական առանձնատանը՝ մինչև Նիկոլ Փաշինյանի գալը, զրուցել են Աննա Հակոբյանի հետ, որի ժամանակ ուղիղ հարցրել է, թե ինչու էր Աննա Հակոբյանը բունկերում գտնվել։ «Ասեցի տիկին Աննա, բունկերում ի՞նչ էիք անում, գնացել էիք զեկուցեիք Փաշինյանին ի՞նչ է կատարվում, ասաց՝. այո՛, հարցրի՝ զեկուցեցի՞ք, որ օդը բաց է, ասաց՝ ո՛չ», - պատմել է Երվանդ Սարգսյանը։ Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, խոսել պատերազմից, ներկայացրել ևս մի քանի ուշագրավ դրվագ Փաշինյանի և նրա ընտանիքի հետ հանդիպումից։   https://www.youtube.com/watch?v=eb9YtYT30JA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր