00:00:00

Եթե այսօր լիարժեք քայլ չկատարենք` Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու. Ծառուկյան

00:10, 19 հունիս 2021 Քաղաքականություն

Ինչ որ ասել եմ, ինչ-որ հիմա կասեմ, իմացեք, որ իրականություն է դառնում, ոչ մեկը չի կարող հակադարձել իմ ասածներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, Էջմիածնում քարոզարշավի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Մենք այսօր սիրիցումի հանքեր ունենք, որի հումքը Վրաստանին վաճառում ենք 30 դոլարով, իսկ պատրաստի սիլիցումը շուկայում 1600-1800 դոլար է: եթե գործարան լինի, մարդիկ աշխատեն, շահույթ ստանան, շահութահարկը, եկամտահարկը մնա մեր երկրում: Նույնը պղնձի մասին է, ոչ թե հումքը դուրս հանեն, այլ պղնձի, ալյումինի ձուլարան դնենք, կազմակերպենք, որ այդ գործարաններն աշխատեն»,-ասաց նա: Ծառուկյանը խոսեց նաեւ սոցիալական խնդիրներից՝ նշելով, որ երբ ամեն բան թանկանում է, պետք է թոշակները առնվազն ինդեքսավորել: Անդրադառնալով երկրի անվտանգության խնդիրներին, ԲՀԿ առաջնորդ ասաց. «Պետք է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի: Եթե այսօր լիարժեք քայլ չկատարենք, Սյունիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու: Կորցնելու ենք տարածքներ, որը մեզ ձեռնտու չի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր