00:00:00

Սոցհարցման արդյունքների ամփոփմամբ՝ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ

19:03, 18 հունիս 2021 Քաղաքականություն

«Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ։ Ստորև ներկայացնում են ընկերության հայտարարությունը. Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Բիզնես-Դիալոգ» ՓԲԸ-ն ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացրել է սոցիոլոգիական ամփոփիչ հարցումներ: Հարցումն անցկացվել է հետևյալ հարցերի շուրջ՝ 1.Ո՞ր կուսակցության նախընտրական քարոզարշավի հավաքներն են եղել ամենատպավորիչը 2.Ո՞ր կուսակցության ծրագրերն են վստահություն ներշնչում 3.Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգության և կայուն զարգացման ծրագրերը Հարցմանը մասնակցել են 1087 քաղաքացի:Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով: Ամփոփիչ սոցիոլոգիական հարցման արդյունքների ամփոփմամբ առաջատարը մնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 29.7% իրենց վստահության քվեն պատրաստ են տալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որին հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և «Հայաստան» դաշինքը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր