00:00:00

«Գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի. Շարմազանովը՝ իշխանությանը

18:07, 17 հունիս 2021 Քաղաքականություն

Իշխանությունը «գլուխը պատին կտա»՝ ընտրության օրը «դեբոշներ» կսարքի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Երևանն ու Հայաստանը «պոլիգոն» չեն, որ քաղաքացիական բախումներ գնան: Յուրաքանչյուրս պետք է պաշտպանենք մեր ընտրությունը, յուրաքանչյուր հայ մարդ չպետք է թույլ տա, որ Հայաստանը վերածվի «պոլիգոնի» », - նշեց Շարմազանովը: Ըստ նրա՝ Հայաստանի ներքին անկայունությունը ձեռնտու է 3 հոգու՝ Էրդողանին, Ալիևին ու Փաշինյանին: «Մուրճով խոսող ես, 1000 հոգով Սյունիք գնացող ես, գնա Սև լիճը, Սոթքն ազատագրի, Շուռնուխից դրանց քշի: Երեք տարվա մեջ և 44-օրյա պատերազմի ընթացքում Ալիևին չի հանդգնել թթու խոսք ասի: Հունիսի 20-ին կապիտուլյանտին պետք է գցել պատմության աղբանոցը», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր