00:00:00

Մուրճը սառը զենք չէ. փոխոստիկանապետը՝ Նիկոլ Փաշինյանի մուրճով շրջելու մասին

17:39, 16 հունիս 2021 Տեսանյութեր

Մուրճը սառը զենք չի համարվում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզարշավին մուրճով մասնակցելու հանգամանքին։ Լրագրողի հարցին՝ այսինքն ցանկացած մարդ կարող է մուրճով շրջել, Ֆիդանյանը պատասխանեց, որ ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները և եթե ոստիկանությունը տեսնի, որ այդ մուրճը նախատեսված է և կունենա հստակ տեղեկատվություն՝ կոնկրետ անձին կամ անձանց վնասելու համար, ապա կզբաղվեն։ Դիտարկմանը, որ մուրճը ձեռքին՝ սպառնալիքներ են հնչում որոշակի գործողություններ կատարելու մասին, Ֆիդանյանն արձագանքեց՝ նշելով, որ քրեաիրավական տեսանկյունից մեկնաբանությունները որևէ կերպ դա սպառնալիք չի ներառում և սառը զենք չի համարվում։ https://www.youtube.com/watch?v=tu4udWkpv8A Տեսանյութը՝ pastinfo.am-ի

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր