00:00:00

Բավարար հիմք ունեմ ասելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը հնարավոր է վերականգնել. Քոչարյան

22:28, 14 հունիս 2021 Հասարակություն

Բավարար հիմքեր ունեմ մտածելու, որ Արցախի, գոնե ԼՂԻՄ նախկին տարածքը մենք ի վիճակի ենք վերականագնել։ Այս մասին Մեծամորում քարոզարշավի ընթացքում կայացած հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ,  «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Ամենամեծ խնդիրը ժամկետային հայտարարությունն է։  Խաղաղապահների ծառայության ժամկետը 5 տարի է, 4 տարի 6 ամիս անց Ադրբեջանը կարող է պահանջել զորքերը Արցախից դուրս բերել, սա մեծ անորոշություն է ստեղծում։ Մենք պետք է հավաստիացում ստանանք, որ դա այպես չի լինելու, քանի որ սա մեծ անորոշություն է ստեղծում  Ղարաբաղի ապագայի հետ կապված»,- ասաց նա։ Քոչարյանը շեշտեց, թե ինչ որ բան տեղից շարժելու վստահություն ունեն․ «Վստահություն ունենք այստեղ ինչ որ բան տեղից  շարժել, դեռ այսքանը։ Շատ թույլ իրավիճակում ենք մտնում բանակցային գործընթացի մեջ և ես բաանակի ուժեղացում, վերականգնումը կապում եմ այս գործընթացի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր