00:00:00

ՀՀ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել. կարող եք այս վիճակից դուրս գալ. Մարուքյանը՝ ընտրողներին

14:39, 14 հունիս 2021 Հասարակություն

Սրանք անկանխատեսելի ընտրություններ են, Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Լուսավոր Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: «Բանն այն է, որ շուրջ 40 տոկոս ընտրող չի ասում՝ ինչ է անելու: Նրանք կարող են գնալ ու «փոթորիկ անել» քվեատուփերում: Քվեարկությունը կարող է լինել համերաշխության համար», - ասաց Մարուքյանը: Նա նաև բարձրաձայնեց, որ կարևոր ռազմավարական ծրագիր ունեն՝ հավատացնելով, որ ՀՀ-ի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել. «Կարող եք այս վիճակից դուրս գալ»: Մարուքյանն ընտրողներին ասաց նաև, որ իրենց ծրագրերն իրականացնելու համար առաջին հերթին պետք է վերականգնեն համերաշխությունը երկրի ներսում: Ըստ նրա՝ բացարձակ իշխանություն ունենալու որևէ քաղաքական ուժի մոլուցքը կործանարար է դարձել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր