00:00:00

2022 թվականից ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխային ամիսը կվճարենք 50 հազար դրամ նպաստ մինչև 4 տարեկանը. Նիկոլ Փաշինյան

16:16, 14 հունիս 2021 Հասարակություն

Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են 2022 թվականից ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխային ամիսը վճարել 50 հազար դրամ նպաստ, մինչև չորս տարեկան դառնալը։ «Ես նպաստ ասացի՞, նպաստը լավ բառ չի, մենք պետական տուրք ենք վճարելու երեխային։ 2022 թվականից հետո ծնված երորրդ և ավելի երեխային պետական տուրք ենք վճաելու՝ ամիսը 50.000 դրամ և մինչև առնվազն չորս տարեկանը»։ Փաշինյանն ասաց, որ այս ծրագիրը լինելու է որոշակի ժամկետով ՝ մինչև 2025 թվականը, որպեսզի արդյուքնները տեսանելի լինեն իրենց համար։ «Եթե մինչև 2025 թվականը ծնվում է համ երրորդ համ չորրորդ երեխան, երկուսն էլ շահառու են։ Եթե մինչև 2025-ը ծնվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ երեխան՝ երեքն էլ շահառու են»։ Փաշինյանը նշեց, որ եթե երեք երեխա է ծնվում մինչև 2025 թվականը, պետական տուրք կվճարվի 150 հազար դրամի չափով։ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ մինչև 2 տարեկան երեկայի նպաստի համակարգում էական փոփոխություն են արել, նպաստի չափը դարձրել են 26. 500 դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր